September 18, 2021

Վրաստանով անցնող գազատարը ոչ մի դեպքում Ռուսաստանին չեն վաճառի

Ռուսաստանին կարող են արգելել գնել Ռուսաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարի օբյեկտները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Ազգային միասնական շարժման» պատգամավոր Լաշա Տորդիան։

Նրա խոսքով, տենդերն անցկացնող հանձնաժողովը կարող է պնդել, որ գազատարը չվաճառեն Ռուսաստանին ազգային անվտանգության նկատառումներով:

Իրենց հերթին ընդդիմադիրները կարծում են, որ չկա այնպիսի մեխանիզմ, որը կարգելի Ռուսաստանին գնել գազատարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, գազատարը հանվել է սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցանկից: Որպես հավանական գնորդներ նշվում էին ռուսական «Գազպրոմ», ղազախական «Կազմունայգազ» եւ ադրբեջանական «SOCAR» ընկերությունները:

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4