September 18, 2021

Հայաստանին չի անհանգստացնում վրացական գազամուղի վաճառքը

Հայաստանի կառավարությունը որևէ մտավախություն չունի Վրաստանի տարածքով դեպի Հայաստան մատակարարվող գազի խողովակաշարի վաճառքի առնչությամբ։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։

Ըստ նրա՝ գազամուղը չի վաճառվելու, պարզապես վրացական իշխանություններն այն հանում են ռազմավարական նշանակության օբկյեկտների ցանկից։ Մովսիսյանը նշեց, որ նույնիսկ վաճառքի դեպքում Հայաստանին որևէ ցնցում չի սպասվում։

Հիշեցնենք, որ որոշ վերլուծաբանների կարծի քով՝ գազամուղը գնելու հարցով հետաքրքրված են ինչպես ռուսական, այնպես էլ ադրբեջանական և թուրքական ընկերությունները։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4