September 23, 2021

Իրանցի թյուրքախոս ադրբեջանցիները մեծ վտանգ են Իրանի համար

Իրանում Ադրբեջանի Հանրապետության նախկին դեսպանն իր սադրիչ գործողություններով իրանցի թյուրքախոս ադրբեջանցիներին հրահրում է անհնազանդության: Նա կոչ է անում պայքարի ելնել ընդդեմ Իրանի իշխող վարչակարգի:

Այս մասին հայտնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:

Համաձայն հաղորդագրության` պանթյուրքակական ծայրահեղական խմբավորումները ևս Իրանի հյուսիսային նահանգներում անկայունություն ստեղծելու նպատակով իրանցի թյուրքախոս ադրբեջանցիների  շրջանում տարածում են ազգայնամոլական բովանդակությամբ տեսահոլովակներ:

Իրանական կայքէջի տեղեկացմամբ` պանթյուրքական գործիչները մշակել են ընթացիկ տարվա համար նախատեսված հակաիրանական նպատակային նախագիծ, համաձայն որի նախատեսվում է`

1. Իրանցի թյուրքախոս  ադրբեջանցիների շրջանում ուժեղացնել ազգայնական զգացմունքները

2. Կապեր հաստատել իրանցի թյուրքախոս մյուս էթնիկական խմբերի հետ

3. Երիտասարդներին ծանոթացնել թյուրքական մշակույթին` վերջիններիս մոտ բարձրացնելով թյուրքական ինքնագիտակցությունը

4. Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում աջակցել Ադրբեջանի Հանրապետությանը` օգտագործելով պանթյուրքական ծայրահեղական խմբավորումներին:

armar.am/

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4