September 18, 2021

ՀԱԿ–ը բաց է բոլորի համար. Լևոն Զուրաբյան

Ինչպե՞ս է ՀԱԿ–ը գնահատում առաջիկա ընտրություններում «Ժառանգության» հետ դաշինքով մասնակցելու հնարավորությունը։
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, ի պատասխան «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը մեկնաբանելու Tert.am–ի խնդրանքին, ասաց, որ ինքը չի հետևել «Ժառանգության» համագումարին։

Հարցին, թե ՀԱԿ–ը հնարավոր համարո՞ւմ է «Ժառանգության» հետ համագործակցությունը ընտրությունների նախաշեմին, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Կոնգրեսը բաց է բոլորի համար»։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը կայացած համագումարում «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ նշել էր, որ ինքը ընտրություններին դաշինքով մասնակցելուն է նախապատվությունը տալիս։ Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը նշել էր, որ եթե միավորում չստացվի, իրենք կմտածեն սեփական թեկնածուով մասնակցելու մասին։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4