September 18, 2021

Այսօր տեղի կունենա Դինքի սպանության գործի հերթական դատալսումը

Հուլիսի 12-ին Ստամբուլի դատարանում տեղի կունենա «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հերթական դատալսումը:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում հավաքվել են «Հրանտի ընկերներ» կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր թուրքական արդարադատությունից պահանջում են խմբագրապետի սպանության գործի լիարժեք բացահայտում:

«Հրանտ Դինքի սպանության գործն ինչպես բացվեց, այնպես էլ փակվում է: Մենք տեղեկացրել ենք այն մասին, թե ինչպես է ծրագրվել հանցագործությունը, ովքեր են դրանում ունեցել իրենց դերակատարությունը: Սակայն շատ ցավալի է, որ չեմ կարող ասել, թե մեր գործադրած ջանքերը որևէ արդյունք են տվել»,- հայտարարել է Դինքի ընտանիքի փաստաբաններից Ֆեթհիյե Չեթինը:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4