October 2, 2023

Վերջ Թուրքիայի հերքողային քաղաքականության աջակցմանը

Վերջ Թուրքիայի հերքողային քաղաքականության աջակցմանը
 Գերմանիայի խորհրդարանը և կառավարությունը պետք է ճանաչի օսմանյան կայսրությունում կատարված ցեղասպանությունը

 Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև հարյուր հազարավոր ասօրի հայեր զոհ դարձան օսմանյան կայսրությունում կազամակերպված և իրագործված ցեղասպանությանը: Եվրոպական խորհրդարանը 1987 թվի հւնիսին կայացված վճռագրի մեջ նշում է, որ 1915-1917 թվականների օսմանյան կայսրությունում հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները համարվւմ են ցեղասպանոություն ըստ ՄԱԿ-ի համաժողովի կողմից 1948 թվի դեկտեմբերի 9-ին հրապարակված ցեղասպանության կանխման, ինչպես նաև հետապնդման հրամանագրի: Դրանից հետո բազմաթիվ այլ խորհրդարաններ ճանաչեցին այդ հանցագործությւնը որպես ցեղասպանությւն : Բազմաթիվ միջազգային հիմնարկություններ և հայտնի գիտնականններ զուր կերպով կոչ արեցին թուրքիային վերջ դնելու իր հերքողային քաղաքականությանը, ինչպես նաև վերացնել բոլոր տեսակի պետական խոչընդոտներ ու սահմանափակումները, որպեսզի հնարավորություն տրվի բաց և քննադատական բանավեճի թուրքական պատմության այդ փուլի շուրջ: Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության մեջ Գերմանիայի մեղավորության մասնաբաժինը արդեն հաստատված է: 2005թվի ապրիլի 21-ի գերմանական խորհրդարանի բունդեսթագի բանավեճի ժամանակ Կանաչների պատգամավոր Ֆրից Քուն ասել է.”Մենք ոչ միայն տեղյակ ենք այլ նաև մասնակից” Քրիստոնյա-դեմոկրատների պատգամավոր Ֆրիցբերտ Փֆլյուգերը իր խոսքի մեջ հավաստիացնում է, որ գերմանացիները գիտակցում են գերմանական կայսրության մեղավորությունը հայերի կոտորածի մեջ: “Նաև Գերմանիան պետք է սեփական պատասխանատվություն կրի նրա համար,որ աջակցել է հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործության անտեսմանը”, այսպես է հնչում հւնիսի թվի խորհրդարանի որոշման մեջ: Հինգ տարի անց հարց է առաջադրվում, թե ինչ հետևանքներ ունեցավ այս որոշումը և ինչ տեսակետ ունի գերմանական կառավարությունը օսմանյան կայսրությունում կատարված ցեղասպանության հարցում: Միայն ձախակողմյան խմբակցությունն է,որ անցած տարիների ընթացքում խորհրդարանում կառավարությանը դիմած բազմաթիվ հարցումների միջոցով փորձել է առաջ քաշել այս թեման,/ըստ խորհրդարանի տպագիրների՛ 16/4750,16/9956, 17/687 , 17/1798. . Պատասխաններից ակնհայտ է դառնում,որ գերմանական կառավարության դիրքորոշումը մեծամասսամբ համապասխանում է թուրքական կառավարության դիրքորոշմանը: Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունը առայժմ ոչ մի գերմանական կառավարության կողմից չի ճանաչվել որպես ցեղասպանություն: Այն փաստը,որ գերմանական ձեռնարկությունների կողմից կազմակերպված Բաղդատի երկաթուղու կառուցման մեջ, որտեղ տասնյակ հազարավոր հայեր են մասնակցել, գերմանական կառավարությունը անվանում է “կարծեցյալ հարկադիր աշխատողներ”: Գերմանական կառավարության կարծիքով կոտորածն ու տեղահանությունները չեն կարող ըստ ՄԱԿ-ի համաժողովի,որը Գերմանիայում 1955 փետրվարին է ուժի մեջ մտել, ճանաչվել ցեղասպանություն, քանի որ դրանք հետադարձ վավերական ուժ չունեն: Միգուցե գերմանական կառավարությունը նաև այն տեսակետին է,որ եվրոպական հրեաների դեմ տեղի ունեցած հանցագործությունը ևս այդ պարտագրի կողմից որպես ցեղասպանություն չի կարող ճանաչվել, քանի որ ցեղասպանության իրագործման փաստը մի քանի տարի հետո է նորմավորվել: խաղաղության նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը, որը շոայի դիմակայվածներից է, երիտթուրքական կառավարության կողմից կատարված հանցագործությւնները անվանել է 20 -րդ դարի առաջին ցեղասպանություն: Իր խորհրդարանական 2000 թվի հունվարի 27 -ի խոսքում նա ասում է.”Նա , ով փորձում է զոհերի հիշատակը մթագնել, նա սպանում է երկրորդ անգամ”, այսինքն նրանում, որ գերմանիայի կառավարությունը՛ -ընդունում է թուրքական կառավարության դիրքորոշումը -անտեսում է եվրոպական, ինչպես նաև այլ խորհրդարանների որոշումները – այն տեսակետին է, որ պատմաբանների հանձնաժողովը պետք է պարզի այն , ինչը գիտության ճնշող մեծամասնությանը վաղուց պարզ է -Բաղդատի երկաթուղու շինարարության պարագայում խոսում է “կարծեցյալ հարկադրական աշխատանքից” ուրեմն նա սպանում է երկրորդ անգամ: Նման դիրքորոշումը միառժամանակ առաջացնում է արհամարանք հիշատակության մշակույթի գաղափարների հանդեպ: Գերմանական կառավարության նման դիրքորոշումը հավասարաչափ անվայել է կայսերական կառավարության դիրքորորոշմանը: Գերմանական Սոցիալիստների և Կանաչների խմբակցությունները դեռևս ոչ մի քննադատական տեսակետ չեն ցւցաբերել կառավարության հանդեպ: հայերի ցեղասպանության հարցում կարմիր- կանաչ կառավարությունը հույն դիրքորոշումն ուներ , ինչ որ ներկայիս կոալիցիոն կառավարությունը: Այսպիսով հարց է ծագում, թե թվի հունիսի որոշմամբ գերմանական խորհրդարանը լոկ փորձեց քաղաքական այս սուր թեման այնպես փակել, որպեսզի թուրքիայի հետ եղած ներքին նեղ ավանդական կապերը չվնասվեն: Հարց է ծագում նաև պատգամավորների պարկեշտության մասին, որոնք այսօր լռում են, մինչ այն հինգ տարի հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը որպես ցեղասպանություն էին դատապարտում, ինչպես նաև խոսում էին այն մասին, որ գերմանական կողմը պետք է պատասղանատվություն կրի և ներողություն խնդրի հայ ժողովրդից. Մենք, ստորագրող միւթյունները կառավարությանն ենք հայտնում մեր բողոքը -որը հակառակ անկախ մասնագետների ծանրակշիռ մեծամասնության համոզվածության այն կարծիքին է,որ դեռ պետք է ճշտվի, թե օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հանցագործությունը ցեղասպանություն է, թե ոչ -հերքում է,որ օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության 1948 թվի կոնվենցիային -ոչ մի տեսակի միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի թուրքիայի հասարակությանը, կառավարությանը և խորհրդարանը պատմության մեջ և ներկայումս հայերի նկատմամբ իր դերի համար դիրքորոշում ունենա – հերքում է, որ գերմանական ձեռնարկությունները հայերին որպես հարկադիր աշխատող վերցնելու համար -հրաժարվում է պատմական և քաղաքական պատասխանատվությունից -թուրքական կառավարության կարծիքն է ընդունում և նրա աշխարհով մեկ դատապարտված հերքողային քաղաքականությանն է աջակցում Եվրոպայի հայկական ասամբլեա- Գերմանիայի բաժանմունք Քյոլն, 10.06.2010 դոկտոր Ռաֆի Պետիկյան էլեկտրոնային հասցե…

E-Mail: Raffi.bedikian@aaeurop.org

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4