September 18, 2021

ԵԱՀԿ ներկայացուցիչը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունները

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հանրային կապերի բաժնի տնօրեն Կլաուս Բերգմանը ի պատասխան հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, որոնք վերջիններս վերագրել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշին:

Մասնավորապես, նա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող է որակել Ժ.Սոարեշին վերագրվող արտահայտությունն, իբրեւ` Հայաստանն է խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: ԵԱՀԿ ներկայացուցիչը  ադրբեջանական լրատվամիջոցների հնարանք է որակել Հայաստանի ղեկավարության ազդեցիկության եւ հեղինակության վերաբերյալ Ժ.Սոարեշի իբր տված գնահատականները: «Ժոաո Սոարեշն այդպիսի հայտարարություններ չի արել: Դրանք բացարձակ կեղծիք են եւ չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանական BBC-ն հրապարակել էր իբր Ժոաո Սոարեշի հարցազրույցը, որտեղ նա որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման խոչընդոտ էր համարել Հայաստանին եւ հայկական Սփյուռքին, եւ ասել, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բավարար հեղինակություն չունի Հայաստանի քաղաքական դաշտում:

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4