September 18, 2021

Երջանկահիշատակ ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հուլիսի 12-ին տեղի ունենալիք հերթական դատավարությունից առաջ հանդես եկած փաստաբանները նշել են, որ թուրքական իշխանությունները զինվորական թեւի հետ համաձայնեցված կերպով ցանկանում են թաքցնել սպանության հիմնական մեղավորներին եւ փակել գործը։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործով հերթական դատավարությունից առաջ առկա իրադրությանը անդրադարձած Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններ Ֆեթհիյե Չեթինը եւ Գյուրայ Դաղը հայտնել են, որ թե՛ դատական մարմինները, թե՛ իշխանությունները ամեն ինչ անում են՝ թաքցնելու սպանության ետեւում կանգնած իրական մեղավորներին։

Փաստաբան Գյուրայ Դաղը նշել է, որ թուրքական իշխանության եւ զինվորական թեւի համաձայնությամբ է տեղի ունեցել Հրանտ Դինքի սպանությունը։ «Եթե այս սպանությունը իրականացրած լինեին միայն զինվորականները, իշխանությունները եւ դատարանը կգնային մեղավորների բացահայտմանը»,-ասել է փաստաբանը։

Նշենք, որ հուլիսի 12-ի դատավարությունից առաջ Հրանտի ընկերները տարածել են հայտարարություն, որով դատապարտում են դատավարության անհարկի ձգձգումը եւ մեղավորներին պարտակելու փորձեր։  «Հրանտի ընկերները կրկին նույն տեղում են լինելու, հուլիսի 12-ին ժամը՝  10։00-ին, Բեշիքթաշի հրապարակում են հավաքվելու։ Եւ այս անգամ էլ արդարության համար, Հրանտի համար»,- նշել են հայտարարության հեղինակները:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4