September 18, 2021

Հայ ընտանիքը Թուրքիայից ապաստան է խնդրելու

Հյուսիսային պողոտայից իր 5 երեխաների հետ 2004 թվականին վտարված Մարիամ Գիշյանն այսօր` հուլիսի 10-ին մեկնում է Թուրքիա՝ այնտեղի իշխանություններից ապաստան խնդրելու։ Այս մասին այսօրվա իր համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը: Մարիամ Գիշյանը, որ տարիներ շարունակ բողոքում էր կառավարության շենքի դիմաց, 6 սենյականոց բնակարան է ունեցել Հյուսիսային պողոտայի Լալայան փողոցում, սակայն նրա տունը քանդել են եւ հնարավորություն չեն տվել սեփականաշնորհել այն։ Այժմ տարածքը, ըստ թերթի տեղեկությունների, տնօրինում է «Տոյոտա Երեւան» ընկերության նախագահ, «Հ2» հեռուստաընկերության գլխավոր սեփականատեր, էլիտար շինանարությամբ զբաղվող Սամվել Մայրապետյանը, ով տեղում կառուցապատում է իրականացրել։ Մարիամին առաջարկել են 20 հազար դոլար, որին նա չի համաձայնել, չնայած համաձայնելու դեպքում էլ  չէր կարող Երեւանում տուն գնել։

Նշենք, որ Մարիամ Գիշյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ նրա երեխաներից երկուսը տառապում են  էպիլեպսիայով:

Թե ի՞նչ որոշում կկայացնեն թուրքական իշխանությունները հայ ընտանիքին ապաստան տալու հարցում՝ դեռեւս հայտնի չէ: Նկատենք, որ ըստ տարբեր տվյալների, Թուրքիայում այսօր ոչ օրինական կերպով մոտ 15 հազար հայաստանցի է ապրում:

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4