September 18, 2021

ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի նոր նվաճումը

ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի նոր նվաճումը
Թեհրանի տղամարդկանց բասկետբոլի առաջին կարգի մրցությունները մեկնարկվեց 8 հավաքականի մասնակցությամբ: 5-ամսյա մրցակցություններից հետո առաջնությունն ի վերջո ավարտվեց եւ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի եւ ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի՝ «Նիրույե զամինի» հավաքականները հասան եզրափակիչ փուլ:
Վերջին մրցությունը բավական ծանր էր: Կանոնական 40 րոպեների սահմանում խաղը ավարտվեց ոչ ոքի արդյունքով, իսկ երկրորդ հավելված ժամում, ընդամենը, մեկ միավորի տարբերությամբ դաշտից հաղթական դուրս եկավ «Նիրույե զամինի»-ն՝ գրավելով առաջին տեղը, իսկ «Րաֆֆի»-ն՝ 2-րդը:
ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի պատասխանատուները իրենց հավաքականի բոլոր մարզիկներին, մարզիչներին եւ մարզականի պատասխանատուներին ողջունեցին մայրաքաղաքի մասշտապով կայացած մրցություններում 2-րդ պատվավոր հորիզոնականը նվաճելու համար:
Այստեղ հիշատակելու արժանի են նաեւ բասկետբոլի միջազգային մրցությունների իրավարար Վրեժ Աբգարյանի եւ հավաքականի նախկին մարզիչ, Իրանի ազգային հավաքականի անդամ Զորիկ Իսաջանյանի անունները, որոնք նաեւ այս արժեքավոր նվաճումի մեջ իրենց կարեւոր դերակատարությունն ունեցան, այդ առիթով պետք է շնորհակալական խոսք ասել ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի, բասկետբոլիստների, մարզասերների եւ համայնքի անունից: Իսկ մեր եւ բոլոր իրանահայերի կողմից ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի հավաքականին ողջույններ, կեցցե՛ք տղաներ:

Րաֆֆի»-ի հավաքականի կազմը.
– Արգամ Վարդանյան
– Գալե Այվազյան
– Քաջիկ Աբգարյան
– Ռոմիկ Քեշիշ-Անդրիաս
– Սեւադա Քեշիշ-Աբրահամ
– Դավիթ Մումջիյան
– Թեոդիկ Վարդանյան
– Արամիկ Սադեղյան
– Արութին Վարդանյան
– Սարմեն Պողոսյան
– Սիփան Մկրտումյան
– Հերոս Թահմազյան
– Ռուբիկ Վարդանյան
– Արթին Յուսեֆյան՝ մարզիչ
– Զորիկ Իսաջանյան՝ նախկին մարզիչ
– Ժորես Դիլանչյան՝ պատասխանատու
Մրցությունների արդյունքները
«Րաֆֆի» 61 «Մալավան» 49
«Րաֆֆի» 83 «Փերսփոլիս» 59
«Րաֆֆի» 78 «Փարսե» 73
«Րաֆֆի» 80 «Գոլշահր Ռեյ» 53
«Րաֆֆի» 74 «Նիրույե զամինի» 62
«Րաֆֆի» 78 «Դարյա սանաթ» 61
«Րաֆֆի» 62 «Աֆրազե թեջարաթ» 74
Փլեյ օֆֆ
«Րաֆֆի» 88 «Աֆրազե թեջարաթ» 70
Եզրափակիչ
«Րաֆֆի» 81 «Նիրույե զամինի» 82

iranahayer.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4