September 18, 2021

Քլինթոնը Կրեմլին տեղեկացրել է՝ ԱՄՆ–ը «չի ընդունում ազդեցության գոտի» հասկացությունը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վրաստանի նախագահ Մեխեիլ Սաակաշվիլիի հետ Թբիլիսիում տեղի ունեցած բանակցություններից հետո խոստացել է, որ ԱՄՆ–ն կաջակցի Վրաստանին։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները հետևողականորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը և ընգծել, որ ԱՄՆ–ն «չի ընդունում ազդեցության գոտի» հասկացությունը՝ նկատի ունենալով հետխորհրդային տարածքում հատուկ ազդեցություն ունենալու մասին Ռուսաստանի հայտարարությունը։

Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քլինթոնն ասել է, որ Վրաստանին աջակցելու մասին իր խոսքերն արտահայտում են ոչ միայն իր, այլև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տեսանկյունը։

Քլինթոնը կոչ է արել Ռուսաստանին կատարել խոստումները, որոնք ամրագրված են ռուս–վրացական հաշտության համաձայնագրում։
Նշենք, որ մեկնաբանելով Քլիթոնի այցը Թբիլիսի՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը վրացական իշխանություններին կոչ էր արել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կաապված խնդիրներում լուծում չփնտրել՝ դիմելով 3–րդ ուժի օգնությանը։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4