September 18, 2021

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԴԱՏԸ ՍԿՍՈՒՄ Է

Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Չարենցավանի ոստիկանությունում ամիսներ առաջ մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործի դատավարությունը, որով մեղադրվում են Չարենցավանի ոստիկանության չորս աշխատակիցներ: Վահան Խալաֆյանին բերման էին ենթարկել ոստիկանություն, որտեղ մի քանի ժամ անց նա մահացել է: Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, իսկ հարազատները վստահ են, որ Վահանին սպանել են: Քննությունը պարզել էր, որ Վահանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն է կիրառվել, ինչի համար էլ մեղադրվում են ոստիկանության աշխատակիցները:
 
Մեր թղթակիցը Կոտայքի մարզից հաղորդում է, որ դատարանի շենքում լիքն են ոստիկանները: Նրանք խիստ զննության են ենթարկում բոլոր նրանց, ովքեր մտնում են դատարանի դահլիճ: Ոստիկանները փորձել են զննության ենթարկել եւ նույնիսկ վերցնել լրագրողների պայուսակները, ինչի պատճառով արժանացել են դատավարությանը ներկա իրավապաշտպանների վրդովմունքին: Ոստիկանները դատարանի դահլիճ նախ չեն թողել մտնել նույնիսկ Վահան Խալաֆյանի հարազատներին, իսկ հետո նրանց ներս են թողել միայն պայուսակները ձեռքներից վերցնելուց հետո: Դատին մասնակցելու համար ներկա են մեծ թվով լրագրողներ եւ իրավապաշտպաններ, այդ թվում Միքայել Դանիելյանը, Արթուր Սաքունցը, եւ այլք:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4