September 18, 2021

Թուրքերի կողմից հայերին իսլամացնելու նոր փո՞ւլ է սկսվել

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել է, թե թուրքերի կողմից հայերին իսլամացնելու նոր փուլ է սկսվել, և դա բավական մեծ տարածվածություն ունի հայկական համայնքներում։

Սկսվել է  իսլամացման մի նոր փուլ, երբ արդեն Հայաստանցի արտագաղթողները ստիպված ենթարկվում են կրոնափոխության։ Երկու ուղիով է գնում։ Առաջինը ամուսնությունների միջոցով է, երբ բազմաթիվ հայ կանայք խառնամուսնությունների հետևանքով ընդունել են իսլամ, և նույնիսկ եթե թուրքական թերթերը նայենք, կտեսնենք, որ հոդվածներ են գրում, թե հայ հարսն ընդունեց մուսուլմանություն, Արմինեն դարձավ Մեջմինե և այլն։ Երկրորդ ձևն այն է, որ հայերն այնտեղ բիզնես շրջանակներում ավելի յուրային դառնան  և ընկալվեն, ընդունում են իսլամ։ Սա շատ ցավալի երևույթ է, և մենք պետք է սա ուսումնասիրենք հենց այս պահին ու փորձենք կանխել։ Եթե ոչ, ապա մի 2-3 տասնամյակ հետո մենք ստիպված կլինենք ուսումնասիրություններ անելու 21-րդ դարի սկզբին բռնի կրոնափոխված հայության մասին,-ասել է թուրքագետը։

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4