September 18, 2021

Քլինթոնը Լևոն Տեր–Պետրոսյանի հետ չի հանդիպել

Երևանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ չի հանդիպել։ Այս մասին Tert.am–ին ասաց առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ հերքելով շրջանառվող տեղեկությունները, թե պետքարտուղարն ու առաջին նախագահը հանդիպել են Երևանում։

Նշենք, որ Քլինթոնն արդեն Վրաստանում է։ Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նինո Բուրջանաձեն, որը վրացական ընդիմության առաջնորդներից է, «Դեմոկրատական շարժում՝ Միացյալ Վրաստան» կուսակցության ղեկավարը և Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը, հայտարարել է, որ ինքը հրաժարվել է կին առաջնորդների ֆորմատով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից։ Իր այս որոշումը նա առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանում։

Թբիլիսիում Քլինթոնը նախատեսում է հանդիպել նաև ընդդիմության առաջնորդների հետ. Բուրջանաձեի անունը հրավիրվածների ցանկում չկա։

Ի դեպ, Բաքվում նույնպես ընդդիմադիրների հետ հանդիպում չի եղել։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4