September 18, 2021

Առանց Արցախի անհնար է համաձայնության գալ. Նալբանդյան

Հուլիսի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախօրեին Ստեփանակերտում ԼՂՀ իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԼՂՀ լիակատար մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է և գործընթացի արդյունավետության երաշխիք, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սանկտ-Պետերբուրգում կայացած՝ նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում արձանագրված արդյունքների հիման վրա բանակցությունների շարունակումը:

Օրակարգում էր նաև հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում նախարարական մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4