September 18, 2021

Քոնդոլիզա Ռայսը կայցելի Ադրբեջան և Թուրքիա

Օգոստոսի վերջին կանցկացվի համաշխարհային 5-րդ World Leaders Travel գիտաժողովը, որի շրջանակում միջազգային հայտնի քաղաքագետները և փորձագետները կայցելեն Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա և Ադրբեջան:

Silver Wind շքեղ օդանավով Մոսկվայից մեկնարկելիք ճանապարհորդության շրջանակում հանդիպումներ կանցկացվեն պետական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, կկարդացվեն դասախոսություններ և կանցկացվեն քննարկումներ Սևծովյան ավազանի բարդ տարածաշրջանի վերաբերյալ:

Ինչպես նշվում է World Leaders Travel-ի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ, գիտաժողովին կմասնակցեն ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Ջեյմս Թերրին, ամերիկացի պատմաբան, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի 13-րդ տնօրեն Ջեյմս Հեդլի Բիլլինգտոնը և այլք:
Ճանապարհորդությունը կսկսվի օգոստոսի 30-ին և կավարտվի սեպտեմբերի 15-ին:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4