September 18, 2021

Կդիմեն ծայրահեղ քայլի՞

Կապանի քաղաքապետարանում ուրբաթ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կազմակերպած հերթական հանրային քննարկման թեման կրկին Լեռնաձորի տարածքում ուրանի հանքերի շահագործումն էր: Բացի պաշտոնյաներից`, քննարկմանը մասնակցեցին հասարակական կազմակերպությունների, Լեռնաձորի, Քաջարանի համայքների ղեկավարները, բնակիչներ, Կապանի ավագանու անդամներ և այլոք: Չնայած պաշտոնյաները` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, “Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն” ՓԲԸ գլխավոր երկրաբան Սամվել Տայանը, ընկերության տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանը, նույն ընկերության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը հանդիպման սկզբում նշեցին, որ “իրենք ժողովրդի թշնամին չեն”, այնուամենայիվ տեղացիները վրդովված էին:

“Մենք արյուն ենք թափել այս հողի համար եւ պատրաստ ենք մինչեւ վերջ պայքարել, որպեսզի ոչ միայն ուրանի հանքը չշահագործվի, այլեւ դադարեցվեն սկսված որոնողական աշխատանքները՚” – հայտարարեց “Ազատամարտ” կոմիտեի նախագահ, Կապանի ավագանու անդամ Խորեն Հարությունյանը:

Ի դեպ, Խ. Հարությունյանը առաջինն էր, որ անցած տարի նոյեմբերին բարձրաձայնեց բողոքի ակցիայի մասին:

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը փորձում էր հանդարտացնել կրքերն ու բոլոր հնչող տեսակետները խիստ էմոցիոնալ համարեց: Ըստ նրա, կառավարության համար էլ է կարևոր բնակիչների անվտանգությունը, ու եթե տեղացիների կյանքի վտանգ սպառնի, ապա պետությունը կհրաժարվի այդ քայլից:

Քննարկմանը հայտարարվեց, որ հանքերի շահագործման դեմ սկսված ստորագրահավաքին արդեն 7000 մարդ է մասնակցել, ու 99 տոկոսը դեմ է հանքերի բացմանը: Ի դեպ, հիշեցնենք, որ հինգշաբթի կայացած Կապանի ավագանու արտահերթ նիստում ավագանին ուղերձով դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը` խնդրելով նորից անդրադառնալ ուրանի հանքավայրերի շահագործման ծրագրերին, դրանք կասեցնել և չեղյալ հայտարարել ՀՀ կառավարության 2008թ. մարտի 6-ի 234-Ն` “Ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում”` որոշումը:

Ա. Գալստյանի խոսքով, սրա համար հիմնավորված քայլեր ու փաստարկներ են անհրաժեշտ:

Ամեն դեպքում, սյունեցիները չմտափոխվեցին, ու հայտարարեցին, որ դիմելու են պայքարի ծայրահեղ միջոցների: Պաշտոնյաները ձեռնունայն հեռացան:

Արմեն Դավթյան. Կապանի Սոսի” Հ/Ը

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4