September 18, 2021

Հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նոր լուսանկարներ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն հարստացել է Հայոց ցեղասպանությանն առնչվող բնօրինակ լուսանկարների նոր հայտնաբերված օրինակներով: Դրանք արտացոլում են Վանի, Երզնկայի (այժմ Երզինքան) և Խնուսի շրջանում իրականացված սարսափելի ջարդերի տեսարաններն ու հետքերը:

Այս լուսանկարները զետեղված են եղել Հայոց ցեղասպանությունը վերապրածի ձեռագիր հուշագրության մեջ: Լուսանկարների հակառակ կողմում առկա են ականատեսի վկայությամբ արված բացատրագիր տեքսեր:

Լուսանկարներում պատկերված զոհերի մարմինների դիրքը և ձյունը ցույց են տալիս, որ լուսանկարներն արվել են 1915-1916 թթ., երբ ռուսական զորքերն առաջխաղացում ունեին 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, և որոշ ռուս ռազմական լուսանկարիչներ և հայ թղթակիցներ լուսանկարեցին այդ տեսարանները:

բոլոր լուսանկարները` www.genocide-museum.am/arm/01.07.2010.php ինտերնետային հասցեում

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4