September 23, 2021

«Ժառանգությունը» մտահոգված է

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը բազմաթիվ զանգեր է ստանում այն մասին, որ հատկապես համայնքային ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում եւ մանկապարտեզներում տնօրենների հետ կնքվում են ժամկետային’ մեկ տարով աշխատանքային պայմանագրեր, որն էլ Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է: Վերոնշյալ խնդրի առնչությամբ այսօր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել  ՀՀ աշխատանքային տեսչության պետին, որով խնդրել է խախտումները  հայտնաբերելու նպատակով իրականացնել ստուգումներ’ մասնավորապես Երեւանում, որտեղ գտնվող մանկապարտեզների վարիչների հետ մեկ տարով կնքվող պայմանագրերի մասին ունի ստույգ տեղեկություն:

Անահիտ Բախշյանը նամակներ է ուղարկել նաեւ ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին ՀՀ 2009, 2010 թվականների պետական բյուջեով հատուկ կրթություն իրականացնելու նպատակով մարզերին հատկացված գումարների վերաբերյալ, որը ստորեւ ներկայացնում ենք ձեզ:

Խնդրում եմ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե’

  • մարզի ենթակայության տակ քանի՞ հատուկ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է գործել 2009 թվականին եւ 2010 թվականին, նշել ուղղվածությունն ու աշակերտների թիվը տվյալ դպրոցում 2009, 2010 թվականներին:
  • 2009թ.պետական բյուջեով հատուկ կրթության համար փաստացի որքա՞ն գումար է ստացել Ձեր մարզը եւ ինչպե՞ս է այն բաշխվել ըստ ուսումնական հաստատությունների:
  • 2010 թվականի բյուջեով վերոնշյալ նպատակի համար որքա՞ն գումար է հատկացվել մարզին (ըստ դպրոցների):

«Ժառանգություն» կուսակցություն

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4