November 30, 2020

394.8 մլն. դոլար` Հայաստանին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է Երկարաձգվող ֆինանսավորման եւ վարկավորման ծրագրերը:

Նշված համաձայնագրերի շրջանակում միջոցների հասանելիության ընդհանուր գումարը կազմում է 266.80 միլիոն ՓՀԻ (394.8 միլիոն ԱՄՆ դոլար)` մինչև 2013թ. հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածը ներառյալ:

Խորհրդի որոշումները հնարավորություն են տալիս անմիջապես տրամադրել 36.2 միլիոն ՓՀԻ (53.6 միլիոն ԱՄՆ դոլարին) համարժեք գումար:

Ծրագրի նպատակներն են հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումը և տնտեսական աճին ու աղքատության կրճատման օժանդակումը:

«Նոր ծրագիրն արտացոլում է կայուն հարկաբյուջետային դիրքի բարձր հանձնառություն` հաշվի առնելով մեծացող պետական պարտքը և արտաքին թույլ դիրքը: Իշխանությունները նպատակ են դրել մինչև ծրագրի վերջը կրճատել պակասուրդը մինչև ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսային կետով` միաժամանակ ապահովելով սոցիալական ծախսերը պաշտպանվածությունը: Իշխանությունները նախապատրաստել են նաև հարկային վարչարարության բարեփոխումների ընդգրկուն ծրագիր` ուղղված հարկաբյուջետային ճշգրտմանն օժանդակելուն և միջնաժամկետում Հայաստանի հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը»,- Գործադիր խորհրդի` Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո ասել կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար պրն. Մուրիլո Պորտուգալը:

ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են 2010 թ.-ին պակասուրդը ՀՆԱ-ի 3 տոկոսով կրճատել: Հետագա ժամանակահատվածում ընդհանուր պակասուրդը 2011-13 թթ.-ի ընթացքում տարեկան կնվազեցվի ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսով:

Ի դեպ, հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկավորման աճին զուգահեռ, շարունակական ուշադրություն պետք է դարձվի այն վարկառուներին, որոնց տրամադրված վարկերն արտարժույթով են, իսկ դրամական հոսքերը` տեղական արժույթով:

a1plus.am

photo by  imf.org

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4