November 27, 2020

Ադրբեջանը վարկավորում է ռազմական արդյունաբերությունը, իսկ Հայաստանը՝ էլիտար շինարարությունը

Առկա իրավիճակում միակ հանգամանքը, որ ստիպում է Ադրբեջանին չվերսկսել պատերազմը, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա ռազմական բալանսի առկայությունն է, որը ժամանակի ընթացքում խախտվում է ի օգուտ Ադրբեջանի։ Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։ «Երբ Ադրբեջանը զարգացնում է իր ռազմական արդյունաբերությունը, մեր իշխանությունները վարկավորում են էլիտար շինարարությունը։ Նման պայմաններում, երբ Ադրբեջանը մի քանի տեսակ զինատեսակ է արտահանում իր արտադրած զինատեսակներից,  Հայաստանը հարյուր միլիոնավոր գումարներ է ծախսում այնպիսի զինատեսակների ներկրման համար, որոնց մի մասը  կարող էր արտադրել տեղում, եթե ռազմական արդյունաբերությունը նորմալ վարկավորվեր»,-նկատեց «Ժառանգության» մամուլի խոսնակը։ 

Նա նաեւ հավելեց, թե իշխանությունները ռազմական արդյունաբերությունը չվարկավորելու համար միակ պատճառը, որը կարող են բերել, դա քիչ փող ունենալն է։ «Երբ մի քիչ օլիգարխներին թափ տան ու նրանք իրենց հասանելիք հարկերն ու մաքսերը մուծեն, շատ լավ կարող ենք հոգալ ֆինանսական հարցերը»,-նկատեց Խուրշուդյանը՝ հավելելով. «Էլ չեմ ասում, որ  օրիգարխները պետք  է հասկանա, որ ռազմական գործողությունների վերսկսումը իրենց ամբողջ ունեցվածքը վեր է ածելու ջրի գնի։ Եւ իրենք էլ թող չմտածեն, որ Հայաստանի նավը  խորտակվելու վրա է, որ հիմա էլ հարյուր միլիոնավոր դոլարների հասնող կապիտալ են արտահանում։ Դա ցույց է տալիս, որ այս պետությունը սպասարկում է ոչ թե իր ազգային շահերը, այլ մի քանի հոգու գերշահույթները»։

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4