
Եվրոպայի Հայերի Համագումար
Գարո Հակոբյան
Box.25 106, 75025
Ուպպսալա, Շվեդիա
15.04.2010
Գերմանիայի Դաշնային Կառավարության
Տիկին Կանցլեր Անգելա Մերկել
Փ. Willy-Brandt 1
Բեռլին 10557
Բաց նամակ ուղղված Գերմանիայի Դաշնային կառավությանը, Բունդեսթագին և Արտգործնախարարությանը
Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում
Հարգելի Տիկին Կանցլեր,
Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարած ցեղասպանության 95-ամյա տարելիցի և դրա հետ կապված` «Ձախակողմյան» (Partei DieLinke) կուսակցության հարցման` Դաշնային կառավարության պատասխանի (BT-Drs. 17/687 10.02.2010 թ.)առիթով, Եվրոպայի Հայերի Համագումարը ցանկանում է դիմել Ձեզ:
2005 թ. Բունդեսթագի 15/5689 փաստաթուղթը ողջունվեց Գերմանիայում ապրող հայերի կողմից: Չնայած որ «գենոցիդ»», կամ «ցեղասպանություն» բառեզրը չկիրառվեցին, այնուամենայնիվ Քրիստոնյա Դեմոկրատական Միության/Քրիստոնյա Սոցիալական միության, Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության, Ազատական Դեմոկրատական կուսակցության և Կանաչներ/Դաշինք 90-ի (CDU/CSU, SPD, FDP und Grüne/Bündnis 90) կողմից ընդունված դիմումում այդ արարքը գնահատվեց որպես պետության կողմից ղեկավարված անարդարություն: Բունդեսթագը դատապարտել էր Օսմանյան կայսրության երիտթուրքերի կառավարության գործողությունները, որոնք բերել էին Անատոլիայում ապրող հայերի գրեթե ամբողջական ոչնչացման:
“Die Linke” կուսակցության հարցմանը տված գերմանական կառավարության վերջին պատասխանից հետո մեզ՝ հայերիս մոտ, այնուամենայնիվ կասկած է առաջանում, որ ժամանակին որոշ ձևակերպումներ դիտավորյալ չեն կիրառվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում խուսանավելու հնարավորությունները պահպանված լինեն: Դրանով Հայերին ուրախացրին՝ միևնույն ժամանակ ջանալով թուրքական կառավարությանը կամ այստեղ ապրող թուրք միգրանտներին շատ չբարկացնել: Դրական կարծիք հայտնվեց նույնիսկ ուսումնասիրող հանձնաժողովի մասին, որը պետք է կատարվածները ստուգի և վերարժեքավորի՝ ճիշտ թուրք կառավարության ուզածի պես:
Գերմանական կառավարությունը իր ներկայիս դիրքորոշմամբ (10.02.2010 թվականի (BT-Drs.17/687 ), հարցը բուն խնդրից շեղելով՝ Թուրքիայում պատմության վերանայման քաղաքացիական գործողություններն է ողջունում: Դիրքորոշումը քողարկում է հարցերի իրական ուղղվածությունը և անուշադրության է մատնում այն փաստը, որ հայցվորի համար կարևոր են կոնկրետ ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումները: Ավելին՝ այնտեղ նշվում է բարեփոխումների և ժողովրդավարացման գործընթացների հետ կապված Թուրքիայի ներկայիս վիճակը և շեշտվում է, որ գերմանական կառավարությունը սատարում է Թուրքիայում տիրող իրավիճակի բարելավմանը:
Հայցվորների, ինչպես նաև այս պատմական դեպքերից տուժած հայերի խնդիրը ոչ թե Թուրքիայում իրավիճակի բարելավումն է, այլ հանցագործության ճանաչումը և զոհվածների արժանապատվության վերականգնումը:
Առանձին գովասանքի է արժանանում ինտերնետային պետիցիան իր մեջ տեղ գտած կարճ ձևակերպված ներողությամբ, որտեղ «ցեղասպանություն» բառը չի կիրառվում ճիշտ այնպես, ինչպես դա անում է թուրքական կառավարությունը:
Այս արշավին Ռեջեփ Թայյիփ Էրդողանի թվացյալ ընդդիմությունը ուներ միայն ձևական նպատակ. Էրդողանը քաջ գիտեր, որ այս ստորագրահավաքը կնպաստեր ժողովրդավար, բաց Թուրքիայի պատկերի ստեղծմանը: Թուրքական իշխանությունները չասացին կարեկցանքի ոչ մի խոսք, չստանձնեցին ոչ մի պատասխանատվություն, փոխարենը հերթական անգամ իրենց շահերի համար օգտագործեցին զոհերի վիշտը: Պարզվեց, որ այս արշավը, որն իբր թե զոհերի հետնորդներին էր ուղղված, «տրոյական ձի» էր:
Թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը մեկ այլ օրինակ է այն բանի, թե ինչպես են կատարվում սեփական պատմության հետ հաշվի նստելու ձևական փորձերը: Հոդվածի փոփոխումը նույնպես արժանանում է գերմանական կառավարության չկշռադատված հավանությանը: Ինչքանո՞վ է կարևոր քրեական օրենքի պատժամիջոցների սահմանների այս չնչին փոփոխությունը, երբ ինքը հանցակազմը մնում է անփոփոխ և հակասում է եվրոպական մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածին:
Դաշնային կառավարության պատասխանը անտեսում է, որ հիմնական իրավունքները ենթարկվում են սկզբունքային սահմանափակման և ընդհանուր առմամբ գործում են փաստացի այն վերապհմամբ, որ ընտանիքը, երկիրը «թրքականությունը» չվնասվեն: Եւ, որ Թուրքիայի և ոչ մի վստահորդի կողմից չպետք է այդ ազգայնամոլ գաղափարները խաթարվեն:
Բացի այդ մենք տեղաքանում ենք, որ Դաշնային կառավարությունը ֆինանսապես աջակցում է գերմանական ժողովրդական բարձրագույն դպրոցի միջազգային համագործակցության ինստիտուտի (dvv-international) մի ծրագիր, որի շրջանակներում ուսանողները միասին զբաղվում են միասնական պատմության ուսումնասիրման:
Բնակչույթան որոշ անհատների կողմից ներողություն խնդրելը, չի կարելի համարել Օսմանյան կայսրության իրավահաջորդների` այսօրվա Թուրքիայի կողմից orpys ցեղասպանության ճանաչում: ԳԴՀ իսկապե՞ս չի նկատում, որ ցեղասպանության ճանաչումը քաղաքացիների, առավել ևս ուսանողների գործը չէ: Թուրքիայի կառավարությունից պետք է պահանջել անհապաղ գործի անցնել:
Դրամատիկ ավարտ ունի Դաշնային Կառավարության արտահայտած կարծիքը, թե՝ 1915/16 թթ. իրադարձությունների վերամշակումը նախ և առաջ երկու երկրների գործն է: Մեղավորների իրավահաջորդներն ու զոհերի հետնորդնե՞րը պետք է լուծեն իրենց խնդիրները: Դաշնային Հանրապետությունն արդյո՞ք միայն հետաքրքրվում է այդ երկու երկրների մերձեցմամբ ըստ ստորգրված արձանագրությունների, եթե անգամ ծրագրի մասնակիցներից մեկը 1.5 միլիոն զոհի անարգանքի գինը պետք է վճարի:
Ի տարբերություն 2005թ Բունդեսթագի 15/5689 փաստաթղթի` տիկին Կորնելիա Փիփերը անտեսում է, որ Գերմանական կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքերի կառավարության հետ դաշնակից է եղել, որ գերմանացի սպաներ և գեներալներ ծառայել են օսմանյան բանակում և որ Բեռլինը լուռ մեղսակից էր դարձել: Ստամբուլի իր դեսպանի վրդովված զեկույցներին Գերմանիայի կայսրության կանցլեր` Բեթման Հոլվեգը այսպես է պատասխանել. «Մեր միակ նպատակն է եղել թուրքերին մինչև պատերազմի ավարտը մեր կողքին պահել, անկախ նրանից` հայերը կոչնչանան, թե ոչ»:
Ցեղասպանության ճանաչումը, իր իրավական հասկացության ավելի մանրամասն կիրառմամբ, միայն հայ և թուրք պետությունների գործը չէ: Արդյո՞ք որևէ մեկը կհամարձակվեր Երրորդ կայսրությունից հետո տիկին Կորնելիա Փիփերի առաջարկի նման առաջարկ անել:
Մենք պետք է մոռանա՞նք մեր զոհերին, որպեսզի խաղաղության մեջ մեր ավանդը ունենալ: Խաղաղություն բայց հնարավոր կլիներ, եթե Օսմանյան կայսրության իրավահաջորդները վերջապես պատվի զգացում ցույց տային և չհրաժարվեին իրենց պատմությունից:
Հայերի Ցեղասպանության փաստը Օսմանյան Կայսրությունում չպետք է տարբեր քաղաքական շահերի հետապնդման համար խաղաքարտ դառնա: Ցեղասպանության փաստի ճանաչումը՝ ըստ միջազգային կոնսենսի, ապացուցված է եւ պարզաբանման կարիք չունի:
Օսմանյան կայսրության երիտթուրքերը սպանում են հայ էթնիկ-կրոնական միավորին պատկանող մարդկանց՝ հենց այդ էթնիկ-կրոնական խումբը որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով: Օսմանյան կառավարությունում ապրող հայերը առանց անձնական մեղքի, ընդամենը իրենց ծագման պատճառով պետական կազմակերպված միջոցառումների միջոցով, վայրագ ձեւով իրենց կյանքն էին կորցնում: Օսմանյան կայսրությունում կատարված դեպքերը, համաձայն ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի18-ի Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի 2-դ հոդվածի, անվիճելիորեն իրավաբանական հիմքով որակվել է որպես Ցեղասպանություն:
Շատ փաստաթղթեր, ինչպեսիք են՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության, Ավստրո-Հունգարիայի, ԱՄՆ Ազգային արխիվներում, Օսմանյան Կայսրությունում գործունեություն ծավալած միսիոներների վկայությունները, փրկվածներից տեսագրությունները, Կոստանդնապոլսի հայկական պատրիարքարանի հետպատերազմյան հավաքածուն, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության պետական պաշտոնական գրառումները՝ ստամբոլյան գործընթացի արձանագրությունների մասին, Օսմանյան կայսրության ազգային Ժողովի նիստերի արձանագրությունները, երիտթուրքերի պառլամենտական հետազոտական հանձնախմբի եւ այսպես կոչված «Մազհար» հանձնախմբի զեկույցները, նաեւ օսմանյան հին թերթերը նկարագրում են, թե Օսմանյան կայսրության առանձին նահանգներում ինչ է տեղի ունեցել:
Այդ փաստաթղթերը ապացուցում են նախեւառաջ այն, որ Իթթիհատ կուսակցությունը ոչնչացման համար կադրեր էր տրամադրում, որի տեխնիկական իրականացումն այսպես կոչված հատուկ ծառայությունների կազմակերպությանն էր հանձնարարված, մի «ՍՍ» տեսակի կառույց, որին պատկանում էին նահանգային ոստիականության ժանդարմները, եւ նաեւ բռնադատվածները, որոնց պետությունը սպանելու իրավունքով ազատ էր արձակել:
Մի շարք գործընթացներ, որոնք թրքական քաղաքական ղեկավարների դեմ էին ուղղված՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ կատարված ցեղասպանությունը ուսումնասիրելու եւ հանցագործներին պատժելու նպատակով, արդեն 1919-20 թթ. Ստամբոլում զինվորական դատարանի համար իրավական բավարար ապացույց էր պետության կողմից կազմակերպված եւ ծրագրված մի ողջ ժողովրդի ոչնչացմանն ուղղված: Այդ գործընթացը ի մի բերվեց դաշնակից ուժերի ճնշման շնորհիվ, որոնք դրանով առաջին քայլը ձեռնարկեցին մարդու իրավունքների սկզբունքները միջազգային դատարանի օգնությամբ արժեվորելու համար:
1965թ-ից ի վեր ավելի քան 21 պետություն, Եվրոպական խորհրդարանը, Եվրախորհուրդը 1915-1917թ. Օսմանյան պետության կողմից կատարած տեղահանություններն ու ջարդերը, համաձայն ՄԱԿ-ի կողմից 1948 թ-ին ցեղասպանության մասին ընդունված կոնվենցիայի, ճանաչել են որպես պատմական փաստ, կատարված ցեղասպանություն եւ դատապարտել այն:
Ուստի կատարվածը պետք է ոչ թե պատմաբաններից կազմված հանձնաժողովի կողմից ստուգվեն, այլ պետք է դատապարտվեն միջազգային հասարակության կողմից, և հատկապես Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կողմից: Նույնն է նաև Օսմանյան կայսրության այն ժամանակվա դաշնակցի կամ իրավահաջորդի` այսօրվա Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար:
Եթե դաշնային կառավարությունը Անկարայի հետ համատեղ անհրաժեշտություն համարի պատմաբաններից կազմված հետազոտող հանձնաժողովի ստեղծումը, ապա լիովին կասկածի եւ հարցականի տակ գդնի հայ ժողովրդի ցավն ու տառապանքը:
Պատմական փաստերի ուսումնասիրման համար ստեղծվելիք հանձնախմբի միջոցով նրբորեն լռության կմատնվի ամենակարևոր ասպեկտը՝ Օսմանյան կայսրությունում կատարված բռնություններն ու ջարդերը ըստ միջազգային օրենքի որպես հանցագործություն դատապարտելիությունը, եւ դրանց պատմական փաստ չլինելը: Միջազգային հանրության խորհրդարաննեի և կառավարությունների կողմից ցեղասպանության ճանաչումը հաստատում է իրավաբանական աշխատանքի մեթոդների կիրառման փաստը, այն է՝ այդ գործողությունները ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն հանցագործություններ են:
Այժմ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից պահանջվում է կատարել այդ առաջադրանքը` ելնելով իր սեփական անցյալի և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքից, անկախ քաղաքական նպատակահարմարություններից:
Թուրքիայի կողմից անկախ հանձնաժողով ստեղծելու պահանջը իսկապես անկեղծություն չի ներշնչում: Այն վարչապետը, որը վճռականորեն վիճարկում է ցեղասպանության փաստացիությունը, հետազոտող հանձնաժողովի հետազոտությունների արդյունքները օգտվելու է իր «ցեղասպանություն դիվանագիտության» համար:
Սեփական պատմության վերանայմանն ուղղված թուրքական ջանքերի անլրջությունն է ցույց տալիս նաև հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը: Դինքը հաշտեցման համար էր պայքարում: Նա ոչ թե ուզում էր մեղքը ցույց տար, այլ իրադարձությունները ճիշտ ուսումնասիրել, որպեսզի հաշտեցումը այսօրվա Թուրքիայում գոյություն ունեցող թուրք և հայ հասարակության միջև հնարավոր լինի: Նրա ջանքերը դատապարտվեցին մահվան:
Պարզաբանումների ձգձգունը պետական իշխանությունների կողմից, ցույց են տալիս, որ ազգային ուժերն ու ոստիկանության բաժինները կանգնած էին լրագրողի երիտասարդ մարդասպանի ետևում: Վախենամ, որ օրինական դատավճիռները դեռ կերկարաձգվեն եւ չի կայացվի վճռական որուշում:
Ակնհայտ է, որ թուրքական կառավարության հավանությանն արժանացած պատմաբանների հանձնաժողովը միայն մի նպատակի պետք է ծառայի` այն է, առկա ապացույցներին ընդիմանալը եւ ցեղասպանության փաստի հերքմանը:
Թուրքիան հետ է կանչում իր դեսպանին, երբ մի անկախ պետություն համարձակվում է հայկական հարցով զբաղվել: Վարչապետ Ռ. Թայյիբ Էրդողանը կասեցնում է պետական այցերը և բացահայտ հայտարարում, որ նա կարող է երկրում բնակվելու թույլտվություն չունեցող հայերին երկրից վտարի:
Իհարկե Թուրքիայի վարչապետը չի համարձակվի այս սպառնալիքն իրագործել: Ճիշտ չէ նաև Էրդողանի կողմից թվարկված 100 հազար անօրինական հայերի թիվը:
Այս սպառնալից պահվածքի նպատակը սակայն ոչ թե դրա իրականացնումն է, այլ ագիտացիան և քարոզը ամենից առաջ իրենց երկրում: Այսպիսի ռասիստական, հակահայկական դիրքորոշումների թիրախ են՝ Թուրքիայում ապրող բոլոր հայերն, անկախ իրենց քաղաքացիությունից: Ուղերձն այսպիսին է. Թուրքիզմը թույլ չի տա քննադատելու իրեն և դուրս կգա քննադատների դեմ: Այսպիսով Թուրքիայի նախագահը կերակրում է իր երկրի ազգայնամոլ քաղաքական դաշտը և այդ ամեն ինչը ներկայացնում է որպես հաշտեցման նպատակ:
Անօրինական բնակության խնդիրը չի արդարացնում Վարչապետի ռասիստական դիրքորոշումը: Եթե Թուրքիան փաստորեն միջոցառումներ ձեռնարկի անօրինական ներգաղթի՝ միգրանտների դեմ և հրաժարվի էժան և անօրինական աշխատուժի տնտեսապես դրական արդյունքից, ապա չպետք է իր ձեռնարկած միջոցառումներն ուղղի որևէ էթնոսի դեմ: Նա պետք է այնպիսի միջոցառումներ ձեռնարկի, որոնք ուղղված կլինեն բոլոր ներգաղթողների անօրինականության դեմ` անկախ նրանց ազգային պատկանելիությունից:
Սարսափելի է, որ վարչապետը, որի միլիոնավոր քաղաքացիները որպես փախստականներ ու միգրանտներ ապրում են եվրոպական երկրներում, և որի պետությունը ձգտում է Եվրոմիության անդամակցմանը, իրեն ակներև ռասիստական արտահայտվելու իրավունք է վերապահում:
Թուրքական «Ցեղասպանություն Դիվանագիտություն» համակարգը պարզ է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար՝ Ահմեդ Դավութողլու դիրքորքշումից: Նա համարձակորեն սպառնում է, որ այն փորձերը, որոնք ուղղված են դեպքերը միջազգային հանրությանը որպես Ցեղասպանություն որակավորելու, կարող են վնասել այսպես կոչված հաշտեցման գործընթացին:
Ինչպե՞ս կարող է Անկարան իրավունք ունենալ հաշտության նախապայմաններ առաջադրել և պահանջել, որ ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն ու պետությունները ցեղասպանության փաստից հետ կանգնեն: Մի՞թե Թուրքիայի կողմից տարվող լռեցնելու քաղաքականությունը նպաստում է հաշտության կայացման գործին: Այդ երբվանի՞ց է պատմական իրադարձությունների դատապարտումը կախված ներկայիս քաղաքական նպատակահարմարությունից:
Ինչպե՞ս կարող է Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար նախապայման դնել, որ Հայստանը հրաժարվի Լեռնային Ղարաբաղից: Նա իր համար դոկտրինա է դարձրել ԼՂ-ի հակամարտության մեջ Ադրբեջանի կողքին կանգնելը: Հայաստանի հետ համերաշխության ձգտելու պատրվակով նա երորդ երկրների հակամարտություների մեջ է խառնվում և անձամբ խոչընդոտում է համերաշխության ցանկացած փորձ:
Ինչպե՞ս է Իրանի նախագահը պատմաբանների հանձնաժողով հրավիրելու համար, թեև արդարացի, խստագույնս դատապարտվում, մինչդեռ թուրք վարչապետը և իր նախարարները նույն պահանջի համար գոասանքի են արժանանում:
Այն փաստը, որ Թուրքիան այժմ փորձում է որպես միջնորդ հանդես գալ արևմտյան և իսլամական աշխարհների միջև, չի կարող բավարար հիմք հադիսանալ այս անհավասար վերաբերմունքի համար:
Մինչև ե՞րբ պետք է հանցագործի իրավահաջորդները բանակցություններ վարելիս պայմաններ թելադրեն աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Արդյո՞ք Երրորդ կայսրությունում հրեաների նկատմանբ կատարված Հոլոքոստը ցեղասպանություն չպետք է նկատվեր, եթե Գերմանիան, այս իրադարձություներից հետո և չնայած դրանց, ռազմավարական հատուկ նշանակություն ունենար: Արդյո՞ք հնարավոր կլիներ հաշտություն ձեռք բերել առանց մեղքը ճանաչելու:
Պայմանավորվող կողմերից մեկը, եթե անընդհատ պայմաններ է դնում, որպեսզի խուսափի պայմանագրով նախատեսված իր պարտավորություններից, որը քարոզչական հայտարարություններ է անում սեփական ժողովրդի առաջ ուժեղ ձևանալու համար, կորցնում է վստահության վրա հիմնված, միջազգային համագործակցության հնարավորությունը:
Վարչապետը, ով 19.03.2010թ. Անկարայում հրապարակավ հայտարարում է, որ գալիք 95-ամյակը Առաջին Համաշխարհային պատերազմում թուրքական զորքի տարած բացառիկ հաղթանակներից մեկի տարեդարձն է, պետք է հրապարակավ դատապարտվի:
Հայ ժողովրդի տառապանքներով լի պատմությունը խաղագնդակ է դառնում այն ազգերի համար, որոնք շահադիտական հաշտության են ձգտում: Հաշտության անհերքելի նախապայմանը մեղքի ճանաչումն է, փաստացիության ճանաչումը: Միայն այդ դեպքում է կարող բանակցությունների հիմք լինել իրական հաշտության համար:
Հիշատակի մշակույթը Եվրոպայում անգնահատելի արժեք ունի: Դաշնային կառավարությունը պետք է հնարավորինս խուսափի նման արժեքը առուծախի առարկա դարձնելուց:
Մենք կո՛չ ենք անում Դաշնային կառավարությանը եւ Բունդեսթագին լուրջ ընդունել Գերմանոայում ապրող վաթսուն հազարանոց հայ համայնքի պահանջը:
Մենք կո՛չ ենք անում Դաշնային կառավարությանը եւ Բունդեսթագին անկեղծորեն ճանաչել հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը:
Մենք կո՛չ ենք անում Դաշնային Կառավարությանը եւ Բունդեսթագին Թուրքիայից բացահայտ պահանջել, որ նա Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության նկատմաբ կատարված ցեղասոպանությունը որպես պատմական փաստ ճանաչի եւ իրերն իրենց անուններով կոչի:
Եվրոպայի Հայերի Համագումար
Leave a Reply