November 27, 2020

ՍԴՀԿ. Համանախագահող երկրների առաջարկները տանում են պատերազմի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության մեջ առկա առաջարկները կարող են հանգեցնել պատերազմի: Այդ մասին ասված է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Մեկնաբանելով Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի՝ Կանադայում, «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հայտարարությունը՝ ՍԴՀԿ-ն փաստում է, որ

ա. Խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունն անհրաժեշտ են ոչ միայն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին, այլ նաեւ ողջ տարածաշրջանին եւ խոշոր պետություններին: ՍԴՀԿ-ն, սակայն,  համարում է, որ այս առաջարկները տանում են միայն եւ միայն դեպի պատերազմ:

բ. Համանախագահող  երկրների ղեկավարների առաջարկը  բովանդակությամբ ավելի հակահայ է, քան նույնիսկ տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները:

գ. Հերթական անգամ գերտերությունները առավել  բարձր են փորձում գնահատել Բաքվի սեւ նավթը, քան արդարությունն ու միջազգային իրավունքի նորմերը:

դ. Համանախագահող երկրները միջազգային իրավունքի մեջ գործածում են երկակի ստանդարտներ: Վստահ ենք, որ նմանատիպ առաջարկներ  Ռուսաստանը չէր էլ ցանկանա լսել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, իսկ  Միացյալ Նահանգները` Կոսովոյի դեպքերում:

ե. Հայաստանի իշխանությունները նմանատիպ իրավիճակում պարտավոր են անցկացնել հասարակական լայն քննարկումներ, իսկ որեւիցե փաստաթուղթ ստորագրելուց առաջ ունենալ հայ ժողովրդի կարծիքն արտահայտող հանրաքվե` թե՛ Հայաստանում,  թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ թե՛ Սփյուռքում:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4