January 24, 2021

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր` Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը եւ այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Կորգան, Կարախանբեյլի, Աշաղը Վեյսալի, Սարըջանլու, Բաշ Քարվենդ, Շխլար, Քարվենդ, Թաղիբեյլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Սեյսուլան, Ջրաբերդ, Լեւոնարխ, Թալիշ եւ Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4