November 30, 2020

Այսօր Անդրանիկ Մարգարյանը կդառնար 59 տարեկան

Այսօր Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է. նա կդառնար 59 տարեկան:
Երջանկահիշատակ վարչապետի ծննդյան օրվա առթիվ այսօր տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ Կենդանության օրոք իր գլխավորած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, նախկին վարչապետի հարազատներն ու ընկերները կայցելեն Պանթեոն և հարգանքի տուրք կմատուցեն Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։

Այսօր նախատեսվում է նաև Անդրանիկ Մարգարյանի արձանի բացումը Իրինդ գյուղում։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարյանը սրտի կաթվածից հանկարծամահ է եղել 2007թ. մարտի 25-ին` կյանքի 56-րդ տարում։

Նա 1995թ. ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր։ 1999թ. կրկին ընտրվել է պատգամավոր և ղեկավարել «Միասնություն» խմբակցությունը։ 2000թ. ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը, 2003թ. ՀՀ ԱԺ ընտրություններից հետո` ղեկավարել ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը։ 1997-98թթ. եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, 2005թ. դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ: Քաղաքականությամբ զբաղվել է 1965 թվականից:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4