October 27, 2020

50 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի դեկավար Օլիվեր լե Բերը հունիսի 9-ին ստորագրել են բանակցությունների արձանագրություն` 50 մլն ԱՄՆ դոլար արժեքով Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի վերաբերյալ: Ծրագրի նպատակն է վերականգնել կենսական նշանակության ավտոճանապարհների 190 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներ և ճանապարհաշինության ոլորտում ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Ընդ որում, նշված ճանապարհահատվածներից 50 կմ-ը նախատեսվում է վերանորոգել այս տարի, այդ թվում` Մ2 միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչև Հալիձոր գյուղ տանող ճանապարհը:
 
Նշենք, որ ծրագիրը հուլիսի 15–ին կներկայացվի Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի հաստատամը, որից հետո կստորագրվի վարկային համաձայնագիր: Համաշխարհային բանկի վարկի գումարը կկազմի 40 մլն ԱՄՆ դոլար, ևս 10 մլն ԱՄՆ դոլարը որպես համաֆինանսավորում կտրամադրի ՀՀ կառավարությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4