November 21, 2019

Երթի մասնակիցների հայտարարությունը

Այսօր Երեւանում գազի սակագնի դեմ բողոքող քաղաքացիները հանդես են եկել հայտարարությամբ:

«Գազի գնի ապօրինի ու անհիմն բարձրացումը ծանր հարված է հասցրել Հայաստանի ամբողջ բնակչությանը, առաջացնելով գների շղթայական բարձրացում կյանքի եւ տնտեսության բոլոր բնագավառներում: Այն խեղդելու է առանց այդ էլ կաթվածահար վիճակում գտնվող տնտեսությունը:

Մարտի 1-ից սկսվել են տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի զանգվածային ցույցեր եւ երթեր, որոնց մասնակիցները պահանջում են չեղյալ համարել գազի գնի բարձրացման մասին պետական մարմինների որոշումը: Ավելին, 7230 ընտանիք ներկայացնող համահայցվորներ դիմել են գազի գնի բարձրացման որոշումը անհիմն եւ ապօրինի ճանաչելու եւ այն չեղյալ հայտարարելու պահանջով։ Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ իրավական ակցիա է, ամենամեծ կոլեկտիվ հայցը, որ երբեւէ եղել է Հայաստանում: Այս հայցը հայտնվել է Հայաստանի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ձեռք է բերել այնպիսի հասարակական հնչեղություն, որը նույնպես չունի իր նախադեպը:

Վարչական դատավարության օրենսգրքի 138 հոդվածի համաձայն այն գործերը, որոնք ձեռք են բերել հասարակական մեծ հնչեղություն, պետք է քննվեն բանավոր ընթացակարգով: Սակայն Վարչական դատարանը, խախտելով օրենքը, որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով, ինչը թույլ է տալիս իշխող ռեժիմին առավելագույնս նվազեցնել հասարակության մասնակցությունը դատավարությանը:

Մենք, երթի մասնակիցներս, մեր վճռական բողոքն ենք հայտնում Վարչական դատարանի այդ ապօրինի որոշման կապակցությամբ, պահանջում ենք անմիջապես վերանայել այն եւ կազմակերպել ամբողջ հասարակությանը հուզող հայցի հրապարակային դատաքննություն:

Մենք՝ ապրիլի 16-ի երթի մասնակիցներս, նաեւ պաշտպանում ենք ավելի քան 7200 համահայցվոր քաղաքացիների պահանջը՝ գազի գնի բարձրացման որոշումը անհիմն եւ ապօրինի ճանաչելու եւ այն չեղյալ հայտարարելու պահանջով»,-ասված է հայտարարության մեջ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4