
Մայիսի 30-ին ֆրանսիացի քաղակական գործիչներ, ինչպես նաև Ֆրասիայում Հայաստանի դեսպանը մասնակցեցին խաչքարի բացմանը` նվիրված հայոց ցեղասպանության զոհերին և հայ ու ֆրանսիացի վետերաններին: Այն տեղադրվել է քաղաքապետարանի այգում: Մաքսիմ Կևորկյանի պատրաստած խաչքարը հանդիսավոր կերպով բաց է արել Շառլ Ազնավուրը:
Հայ վետերանների ազգային ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանն ասել է. “Մենք վրեժ չենք ուզում, այլ ուղղակի արդարություն: Շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիային, որ այն առաջինը ընդունեց հայոց ցեղասպանությունը”:
Leave a Reply