June 5, 2023

«Սարդարապատն» առաջարկում է ստեղծել այլընտրանքային խորհրդարան

Մայիսի 30–ին տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնության «Հայոց պետականության հրամայականը» խորագրով առաջին խորհրդաժողովը։ Ժողովին մասնակցում էին քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, երիտասարդներ։

Մտքերի փոխանակման ընթացքում կարևորվել է նոր որակի առաջնորդող խմբի ստեղծման անհրաժեշտությունը։ Վերջինս պետք է խարխսված լինի պետականության վերականգման գործում հայակենտրոնության և սոցիալական արդարության սկզբունքների վրա՝ստեղծելով առողջ քաղաքացիական հասարակություն, որն էլ կդառնա հզոր և միասնական Հայաստանի ստեղծման անհրաժեշտ հիմքը։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնած խորհրդաժողովում նշվել է, որ իշխող հակաազգային ու հակապետական ռեժիմի պայմաններում արդար ընտրությունների անցկացումը անհնար է, ուստի անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային Խորհրդարան: Այն պետք է ապահովի հայաստանակենտրոնության սկզբունքին հավատարիմ մարդկանց և ուժերի համագործակցության դաշտը, ինչպես և առավել լայն բազմակարծություն և քաղաքացիական հասարակության բազմազանության հնարավորությունը:

Ստեղծվելիք Խորհրդարանը հիմք կհանդիսանա քաղաքական միջավայրի վերականգնման, քաղաքական ուժերի կայացման, նոր գաղափարների և մոտեցումների, ծրագրերի և մթնոլորտի բյուրեղացման համար, իբրև նոր Հայաստանի կայացման և հայկական պետականության զարգացման ուղենիշ: Այս մասին տեղեկանում ենք «Սարդարապատ» շարժման նախաձեռնության մամուլի ծառայության հաղորդագրությունից։

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4