September 24, 2023

Բուենոս Այրեսում Աթաթուրքի արձանը չկանգնեցվեց հայերի շնորհիվ. Hurriyet

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել այցելությունը Արգենտինա, որը նախատեսված է լատինաամերիկյան շրջագայության շրջանակում:

Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ` Թայիփ Էրդողանի այցը չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ արգենտինական իշխանությունները տեղի հայ համայնքի ճնշումների ներքո հրաժարվել են Բուենոս Այրեսում տեղադրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը:

Պարբերականի տեղեկացմամբ` ավելի վաղ Անկարայի և Բուենոս Այրեսի միջև համաձայնություն էր ձեռք բերվել արձանի տեղադրման մասին: Սակայն Բուենոս Այրեսի իշխանությունները վերջին պահին հրաժարվել են այդ որոշումից:

«Բուենոս Այրեսի իշխանություններն տեղի տվեցին Արգենտինայի մոտ 100 հազարանոց հայ համայնքի ճնշումներին և չեղյալ հայտարարեցին գրավոր թույլտվությունը»,- գրում է Hurriyet-ը:

Թերթը նշում է նաև, որ որևէ արդյունք չտվեցին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի բանակցությունները Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության հետ: Դավութօղլուն ուղղակի պահանջել էր Բուենոս Այրեսից կատարել ստանձնած պարտավորությունները:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4