June 5, 2023

Վաշինգտոնը գաղտնի ռազմաբազաներ է ստեղծում Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում. The New York Times

ԱՄՆ-ում ստորագրվել է փաստաթուղթ՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Ուզբեկստանում գաղտնի ռազմական բազաներ ստեղծելու վերաբերյալ։ Նախորդ տարվա ամռանից սկսած՝ Սպիտակ տունը ոչ ավանդական ռազմական գործողություններ և աշխարհով մեկ տվյալների հավաքագրման գործընթաց է սկսել։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները հետախուզական տվյալներ հավաքագրում Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Կենտրոնական Ասիայում։ Համապատասխան գործողությունները սկսելու մասին հրամանագիրը, ըստ աղբյուրի, ստորագրել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Դևիդ Պետրեուսը։

Գեներալի ստորագրած մեկ այլ փաստաթղթով նախատեսվում է Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Ուզբեկստանում գաղտնի ամերիկյան բազաների ստեղծման և համապատասխան հետախուզական միջոցառումների իրականացման ծրագիր։

Ըստ աղբյուրի, քաղաքական իրավիճակն ու ահաբեկչության աճող վտանգն են ստիպել Օբամային գնալ այս քայլին։

Գործակալությունը փոխանցում է, որ թե՛ Սպիտակ տունը և թե՛ Պենտագոնը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը։

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4