June 5, 2023

ՀԲ-Ն ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության ընթացիկ մանրամասներ եւ հետագա ընդլայնման հարցեր: Մասնավորապես, կարեւորվել է հանքահումքային արդյունաբերության ոլորտի զարգացումը: Ընդգծվել է ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ծավալի մեծացմանը: Անդրադարձ է արվել նաեւ հարկային ոլորտում համագործակցության խորացման հարցերին: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4