October 2, 2023

Մասիս Մաթյանի Մեծարման Հուշերեկոյի Կազմակերպիչ հանձնախումբ

2009.թ հուլիսի 15-ի Թեհրան-Երևան չարաբաստիկ չվերթը իրականացնող օդանավի ողբերգական անկումը, խլեց 168 մարդկային, դրանց շարքում 47 հայորդիների կեանք:
Անմեղ զոհերի շարքում էր հանրաճանաչ հասարակական, ազգային և մշակութային գործիչ լուսահոգի
ՄԱՍԻՍ ՄԱԹՅԱՆ-ը:
Ողջակիզված զոհերի հիշատակը խնկարկելու և Մասիս Մաթյանի ազգանվեր գործունեությունը մեծարելու նպատակով Իրանահայ Ազգային և Մշակութային Միության, Փերիաի Կրթասիրաց Կենտրոնական Միության և Նոր Ջուղայի Հայ Սևան Մարզական Միությունների համագործակցությամբ կեանքի է կոչվել մի հանձնախումբ, որի նպատակն է կազմակերպել մեծարման երեկոներ:
Հրավիրում ենք բոլոր նրանց ովքեր ցանկություն ունեն համագործակցելու հանձնախմբիս հետ կամ նյութեր ու առաջարկներ տրամադրելու կապվեն հետևյալ էլեկտրոնային հասցեով, կամ հեռախոսահամարներով:
masishooshyereko@gmail.com 021-77825979, 021-77825989, 0311-6264431
Մասիս Մաթյանի Մեծարման
Հուշերեկոյի Կազմակերպիչ հանձնախումբ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4