October 2, 2023

ՈՎ ԿՀԱՂԹԻ ԵՎՐԱՏԵՍԻԼԸ

Այսօր ուշ երեկոյան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչը: Բրիտանական բուքմեյքերական William Hill ընկերությունը հաղթողի հիմնական թեկնածուներ է համարում Ադրբեջանի եւ Գերմանիայի ներկայացուցիչներին:

Ռուսաստանցի երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանի խոսքով, William Hill-ը վերջին տարիների չի սխալվել իր կանխատեսումներում: Սակայն, նրա կարծիքով, այս անգամ մարդիկ բավական գումար կկորցնեն` փող դնելով ադրբեջանցու ու գերմանացու հաղթանակի վրա: Գասպարյանի խոսքով, հաղթողը կլինի Հունաստանի, Իսլանդիայի, Դանիայի կամ Իսրայելի ներկայացուցիչը:

Եզրափակիչին ներկա կլինի 18 հազար հանդիսատես, իսկ հեռուստատեսությամբ այն կդիտի 150 միլիոն մարդ:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4