
Մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայոց անկախ պետականության զոհված բազում հայորդիների անմահ հիշատակին:
Հուշահամալիրում Ամենայն Հայոց Հայրապետը և Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա Նորին Սրբությունը կատարեց աղոթք Մայիսյան հերոսամարտերին զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում եկեղեցականաց դասը և բարեպաշտ հավատացյալները աղոթք վերառաքեցին առ Բարձրյալն Աստված` աշխարհի խաղաղության և Հայոց պետականության ամրության ու անսասանության համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:
lragir.am
Leave a Reply