September 24, 2023

Ադրբեջանցի զինվորները ծեծելով սպանել են իրենց ծառայակցին

Ադրբեջանի զինվորական և քաղաքացիական դատարանները իրենց ծառայակիցներին դաժանորեն ծեծելու, սպանելու և մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով տարբեր ժամկետներով դատապարտում են ադրբեջանցի զինվորների և սպաների:
Ինչպես հաղորդում է Թրենդ գործակալությունը, Բաքվի զինվորական դատարանը մայիսի 24-ին 1 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանական բանակի զինծառայող Ալի Թաղիզադեին, ով մեղադրվում է իր ծառայակցին դաժանորեն ծեծելու համար:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի ծանր հանցագործությունների գծով դատարանը 1-4 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի 5 զինծառայողների: Նրանք բոլորն էլ մեղադրվում են ծառայակիցներին ծեծելու և վիրավորելու համար:
Չեն պակասում նաև նոր քրեական գործերը. մայիսի 25-ին Գերանի շրջանի սահմանային հենակետում մի քանի զինվորներ դաժանորեն ծեծել են այս տարվա հունվարին զորակոչված իրենց ծառայակցին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

yerevaklur.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4