January 19, 2022

Եվա Ռիվասը կերգի եզրափակիչում

Օսլոյում քիչ առաջ ավարտվեց “Եվրատեսիլ-2010” մրցույթի երկրորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցում էր Հայաստանը ներկայացնող երգչուհի Եվա Ռիվասը: Նա  իր “Ծիրանի կորիզ” երգով հայտնվեց լավագույն տասնյակում` 17 մասնակիցների մեջ :

Այս փուլին մասնակցում էին Լիտվան, Հայաստանը, Իսրայելը, Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սլովենիան, Իռլանդիան, Բուլղարիան, Կիպրոսը, Խորվաթիան, Վրաստանը, իսկ վերջում` Թուրքիան:
Նրանցից եզրափակիչ փուլ անցան Վրաստանը, Ուկրաինան,Թուրքիան, Իսրայելը, Իռլանդիան,Կիպրոսը, Ադրբեջանը, Ռումինիան, Հայաստանը, Դանիան:

Հերթականությունը ձայների բաշխվածությամբ չհրապարակվեց:

Առաջին համերգից հետո եզրափակիչ փուլ են անցել նաեւ Բոսնիա Հերցեգովինայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Հունաստանի, Պորտուգալիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իսլանդիայի ներկայացուցիչները: Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության, Նորվեգիայի ներկայացուցիչները հանդես են գալու միայն եզրափակիչի օրը:

“Եվրատեսիլ-2010” եզրափակիչ համերգը կկայանա մայիսի 29-ին,որին կմասնակցեն 25 երկրներ:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4