January 28, 2022

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի վրա խաչ է տեղադրվելու

ՍՏԱՄԲՈՒԼ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Առաջիկա սեպտեմբերին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցելու առիթով պարբերաբար օրակարգի վրա էր դրվում եկեղեցու գմբեթի վրա խաչ տեղադրելու արտոնություն ստանալու հարցը: Ինչպես հաղորդում է «Մարմարան», այդ մասին վերջապես կատարվել է առաջին պաշտոնական հայտարարությունը: Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունան հայտարարել է, որ Վանի Բնության ու մշակութային արժեքների պահպանության խորհուրդը համապատասխան որոշում է ընդունել Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու մասին: Հայտարարությունը կատարվել է «Էֆես» հիմնադրամի շնորհանդեսի ժամանակ: Այսպիսով Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ արտոնվել է խաչ տեղադրել այդպիսի կարեւորություն ներկայացնող եկեղեցիներից մեկ վրա:

Կրոնական ժողովի ատենապետ Արամ Սրբազանը նշել է, որ հարցի կապակցությամբ Պատրիարքարանը որեւէ պաշտոնական գրություն չի ստացել` ավելացնելով, որ «իհարկե խաչի զետեղման լուրը մեծ ուրախություն է պատճառել իրենց»: Սրբազանը նաեւ նշել է, որ խաչի տեղադրումը նաեւ համապատասխան արարողություն է ենթադրում: «Եկեղեցին մոտ մեկ դար փակ է մնացել: 19-րդ դարի 1890-ական թվականներին եղել է կաթողիկոսական նստավայր: Որպես կանոն, երբ խաչ են տեղադրում եկեղեցու գմբեթին, պետք է որեւէ հոգեւորական բարձրանա եւ մեռոնով օծի խաչը: Քանի որ եկեղեցին օծված չէ, ուստի խաչն էլ օծելու կարիք չկա»,- ասել է Արամ Սրբազանը:

Ի դեպ, 2007-ի վերանորոգումից հետո Մեսրոպ Բ Պատրիարքի կողմից խաչ է պատվիրվել, որը արտոնություն ստանալու ակնկալիքով մինչեւ օրս պահվում է Պատրիարքարանում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4