January 28, 2022

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԼԱՅՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՊԱԳԱՆ ՄՌԱՅԼ Է

he Gloom, Boom & Doom Report ամսագրի հրատարակիչ, հայտնի ներդրող ու վերլուծաբան Մարկ Ֆաբերի կարծիքով՝ ամերիկյան ֆոնդային հիմնական ինդեքսներից Standard & Poor՚s 500-ն առաջիկա կես տարվա ընթացքում կարող է նվազել 10-15%-ով։ Ըստ Ֆաբերի՝ ապրիլի կեսերին «շուկան գերվաճառված էր, ուստի S&P-ն 10%-ով նվազելու «տեղ» ունի, անգամ 15%-ով»։

Մարտին Մ.Ֆաբերը կանխատեսում էր ինդեքսի 20%-անոց անկում, եթե ամսվա ընթացքում այն գրանցեր հերթական առավելագույնը։ S&P 500-ն ապրիլի 23-ից հետո արդեն կորցրել է 11%՝ Lehman Brothers-ի 2008թ. սնանկացումից հետո գրանցված 1217,28 կետ առավելագույնի համեմատ։

Ֆաբերը մարտին խորհուրդ էր տալիս ամերիկյան բաժնետոմսեր ձեռք բերել, S&P 500 ինդեքսը մարտի 9-ին 1996-ից ի վեր գրանցված նվազագույն մակարդակում էր։

Փորձագետի կարծիքով՝ «կարճաժամկետ հեռանկարում, հունիս-հուլիսին, աճի որոշակի հավանականություն» պահպանվում է, սակայն «նոր բարձունքներ այլևս հնարավոր չէ գրավել»։ Ըստ Ֆաբերի՝ այս շրջանին կհաջորդի թուլության հերթական փուլը, որը կշարունակվի մինչև հոկտեմբեր-նոյեմբեր։

armtown.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4