September 24, 2023

ԱՄԵՆ ԻՆՉ` ՄԵԿ ԿԱՏԱԼՈԳՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ Հայկական կինոյի վերահրատարակված կատալոգի շնորհանդեսը: 10 տարի առաջ է լույս տեսել Հայկական կինոյի առաջին կատալոգը, որն ընդգրկում էր 1924-1998թթ-ին Հայաստանում ժապավենով նկարահանված ֆիլմերը: Այն, լինելով այն ժամանակ միակը նախկին Խորհրդային Միության երկրների կինոպատմության մեջ, արժանացավ Ռուսասատանի կինոգիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակին։ Վերահրատարակված կատալոգում ճշտվել են ֆիլմերի արտադրության տարեթվերը, տևողությունը, մասնակիցների կազմը, ինչպես նաև ընդգրկվել են մինչև օրս նկարահանված տեսաժապավենով ֆիլմերը։ Նոր հրատարակության մեջ ներառվել է նաև առանձին հավելված, որն ընդգրկում է 2009-ին արտադրված խաղարկային ֆիլմերը։ Ֆիլմերի հեղինակների անվանացանկում, ի տարբերություն նախորդ հրատարակության, այժմ անվանատառերի փոխարեն նշվում են անուններն ամբողջությամբ, որքան հնարավոր է եղել պարզել։ Այս կերպ փորձ է արվել մոռացությունից փրկել այդ անունները։ Կատալոգի համար աղբյուր են ծառայել դեռ 60-ականների սկզբին Դանիել Բզնունու կողմից հավաքված ֆիլմոգրաֆիան, ֆիլմերի մոնտաժային ամփոփագրերն ու տիտրերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Կինոյի տան արխիվային նյութերը, նաև Գրականության և արվեստի թանգարանում պահվող նյութերը և այլն։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4