
- Թալիշական մշակույթի կենտրոնի Լենքորանի բաժնի մի խումբ անդամներ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովին հղած դիմումում բողոքել են ադրբեջանական իշխանություններից: Դիմումում թալիշները Ադրբեջանին մեղադրել են ազգային փոքրամասնությունների իրավունքները խախտելու մեջ: Ըստ «Ենի մուսավաթ»-ի, դիմումում ասվում է, որ 2000 թ-ին ԵԽ-ին անդամակցելու ժամանակ Ադրբեջանը միացել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ շրջանակային կոնվենցիային եւ պարտավորվել մոտ ժամանակում օրենք ընդունել ազգային փոքրամասնությունների մասին, ,սակայն 10 տարի է անցել, ու Ադրբեջանն իր այդ պարտավորությունները չի կատարելե: Դիմումն ստորագրողները հայտարարել են, որ խիստ անհանգստացած են, որ ԵԽԽՎ-ն աչք է փակում Ադրբեջանի ստանձնած այդ պարտավորությունները չկատարելու վրա: ,Ադրբեջանում թալիշների նկատմամբ ոտնահարվում են հիշյալ կոնվենցիայով նախատեսված պահանջները: Մինչ այժմ հնարավորություն չի տրվում թալիշներին սեփական լեզվով ռադիոհեռուստահաղորդումներ հեռարձակել: Պետությունը ֆինանսական միջոցներ չի հատկացնում թալիշերենով հրապարակվող միակ թերթին, ավելին` բանտ է նետել թերթի խմբագիր Նորուզալի Մեմմեդովին, որը հետագայում այնտեղ մահացել էե,- ասվում է դիմումում: Դիմումը ստորագրողները գտնում են, որ այս ամենը թալիշ ժողովրդի բնական իրավունքներն է, եւ պետք է կյանքի կոչվեն:
- armtown.com
Leave a Reply