October 2, 2023

Հայաստանի Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հայ երգիչները համերգային շրջագայություն կատարեցին Արգենտինայում, Ուրուգվայում եւ Բրազիլիայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սփյուռքի նախարարության Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում մայիսի 10-21-ին ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Արամ Գեւորգյանը (Արամո) եւ ճանաչված երգչուհի Էմմա Պետրոսյանը այցելել էին Արգենտինա, Ուրուգվայ եւ Բրազիլիա: Նշված ժամանակահատվածում նրանք էստրադային, ժողովրդական, գուսանական եւ ազգային երգերի կատարումներով հանդես են եկել Բուենոս Այրես, Կորդոբա, Մոնտեվիդեո, Սան Պաուլո քաղաքներում եւ ամենուրեք արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, մայիսի 25-ին երգիչներին ընդունել է նախարար Հրանուշ Հակոբյանը եւ շնորհավորել նրանց Արգենտինայում, Ուրուգվայում եւ Բրազիլիայում աննախադեպ համերգային ծրագրով հանդես գալու կապակցությամբ: Նախարարը նշել է, որ Լատինական Ամերիկայի երկրներում ուծացման գործընթացը արագ է ընթանում, իսկ Հայաստանի անկախացումից հետո նշված համայնքները դուրս են մնացել ուշադրությունից եւ այնտեղ նման միջոցառումներ երբեւէ չէին կազմակերպվել: Երգիչները, Հ.Հակոբյանի խոսքերով, ՀՀ Սփյուռքի նախարարության բանագնացներ էին: Նախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ նրանք հանդես են եկել բարեգործական համերգներով, ինչը մեկ անգամ եւս ապացուցեց նրանց պետական մտածողության մասին:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար, երգիչները ներկայացրել են համերգային շրջագայության ընթացքում ստացած տպավորությունները, պատմել հայ համայնքի ոգեւորության եւ ջերմ ընդունելության մասին: Նրանք կարեւորել են նման նախաձեռնությունների ռազմավարական նշանակությունը` հայապահպանության, հայ համայնքի համախմբման եւ այլ առումներով: «Հանգիստ առուն սկսեց քրքջալ»,- ասել է Արամոն` փորձելով նկարագրել այն մեծ ոգեւորությունը, որն առաջացել էր հայության շրջանում:

Երգիչները Հ.Հակոբյանին տեղեկացրեցին նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության ստեղծման կապակցությամբ Սփյուռքի հայ համայնքներում տիրող մեծ ոգեւորության մասին:

photo by  diplomat.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4