
ԹԵՀՐԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իրանի «Ամիրքաբիր» համալսարանի դասախոս դոկտ. Գեւորգ Կարապետյանը իր գիտական նվաճումների համար բարձր է գնահատվել երկրի գիտական եւ արդյունաբերական ոլորտի առաջատարների 8-րդ փառատոնում: Ինչպես հաղորդում է «Ալիքը», այս առիթով Իրանի Էլեկտրականության ու էլեկտրոնիկայի մասնագետների միությունը փառատոնի ժամանակ ոսկե շքանշան է հանձնել դոկտ. Գեւորգ Կարապետյանին:
Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ գիտնականը բազմիցս արժանացել է մրցանակների եւ գովասանագրերի: Եղել է նաեւ Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի անդամ:
Leave a Reply