January 28, 2022

ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՆ` ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Երկիր մեդիա հեռուստաընկերությունը 2010 թվականի մայիսի 28-ից, Երեւանի ժամանակով 07:45-ից, արդեն հասանելի կլինի ամբողջ աշխարհում:

Այդ պահից Երկիր մեդիա հեռուստաընկերությունը սկսելու է իր պաշտոնական հեռարձակումը HOT BIRD խոշոր արբանյակի վրա:

Երկիր մեդիան դառնալու է միակ հայկական ալիքը, որը ամեն ժամ հեռարձակելու է Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցած վերջին նորությունները: Դրանք ներկայացնելու են մեր թղթակիցները Արցախում, Ջավախքում, հայկական բոլոր գաղութներում: Միջազգային լրահոսի մեր գործընկերն է Reuters գործակալությունը:

Քաղաքական, հասարակական քննարկումներ ենք ներկայացնելու մեր երկրի, հասարակության, հայության կյանքի ամենատարբեր ոլորտների շուրջ:

Կներկայացվեն մեր հեռուստաընկերության արտադրած ավելի քան 1000 ժամ ընդհանուր տեւողությամբ փաստավավերագրական ֆիլմերը:

Ամեն օր, վաղ առավոտից, կարող եք ծանոթանալ հայաստանյան եւ Սփյուռքի մամուլի ուշագրավ հրապարակումներին:

Ամեն օր Այս օրը ծրագիրը. կհիշենք տարբեր տարիներին հայ ժողովրդի կյանքում պատահած առավել ուշագրավ դեպքերն ու դեմքերը:

Բարեւ, Երկիր, Գաղտնի թղթապանակ, Եռման կետ, Հրապարակ, Կիզակետ, Իրադարձությունների հետքերով, Յո երթաս, Հայաստան, Կապիտալ: Հաղորդումների շարքը երկար է:

Այս ամենը հնարավոր կլինի դիտել արբանյակային հետեւյալ տիրույթում`

HotBird, 13.0E:
Frequency 1.1585 GHz
Polarity Vertical
FEC Է
SR 27,5

ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ հեռուստաընկերության մարկետինգի եւ լրատվության բաժին

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4