Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Հաթայի շրջանի պատգամավոր Մևլութ Դոդուն հայտարարել է, թե տեսել է ինչպես են թուրքական շտապօգնության մեքենաները հատել սահմանը:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, պատգամավորը հայտնել է, որ ինքն այցելել է սահմանամերձ գյուղեր, որտեղ էլ բնակիչներից տեղեկություն է ստացել, որ թուրքական շտապօգնության մեքենաները հատում են Սիրիայի սահմանը, ընդդիմադիրներին զենք հասցնում, ապա դուրս բերում վիրավորներին:
Նա պատմել է, որ ականատես է եղել, թե ինչպես մի բեռնատար դեղորայքով, վառելիքով ու զենքերով լի հատել է սահմանը:
Թուրքիայի առողջապահության նախարարությունը, սակայն, հերքել է այս տեղեկությունը։
tert.am







































Yerevan Time