January 28, 2022

ԻՍԿ ԻՆՉՈՒ Է ԼՌՈՒՄ ՀՀ ԳԱԱ-Ն

Այսօր, երբ ժողովուրդը` ներառյալ մտավորական կոչվածները, դուրս են եկել օտարալեզու կրթության դեմ, փաստորեն, Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշմանն է հետևում, այսինքն խուլ ու համր է ձևանում նաև գիտության տաճար կոչեցյալը, որն ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ կառավարության խորհրդատուն:

Որտեղ է հայ ժողովրդի ազգային արժեք հորջորջվող Գիտությունների ազգային ակադեմիան իր լեզվի, գրականության, պատմության, արևելագիտության, ցեղասպանության և վերջապես սոցիոլոգիայի և փիլիսոփայության ինստիտուտներով: Որտեղ են Հայաստանի քաղաքացիների հաշվին բարգավաճող և իրենց անվանի գիտնական ներկայացնող տիտղոսավորները: Ինչո՞ւ չեն խոսում ազգի սերուցքի տիտղոսին հավակնողները։Թե՞ ՀՀ ԳԱԱ–ն է ՀՀ կառավարության նախաձեռնության հեղինակը որպես պաշտոնական խորհրդատու։ Թե՞ տարիքն առած մարդիք են ու պարզապես վախենում են «երիտնժդեհականից»` օրապահիկից զրկվելու պատճառով։

Իսկ միգուցե դեռևս չե՞ն կողմնորոշվել: Իսկ չէ որ, ինչպես Հելվեցիոսն է ասում, «Կան ժամանակներ, երբ լռությունը դավաճանություն է»։

ԲԱԳՐԱՏ ԽԵՐՈՅԱՆ
ՀՀ ԳԱԱ գիտաշխատող

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4