Համաձայն այս տվյալների` զորավարժություններին մասնակցել է 25 տանկ, զրահատեխնիկա, զենիթա-հրթիռային համակարգեր և այլն:
Զինվորականները ստուգել են լեռնայում տարածքներում այդ տեխնիկաների շարժվելու հնարավորությունները: Դեռ հրաձգություն չի ընթանում:
Ավելի վաղ նմանատիպ զորավարժություններ անցկացվել են թուրք-սիրիական մեկ այլ սահմանային հատվածում` Քամիշլի քաղաքի մոտ, որը սիրիական Քուրդիստանի ոչ պաշտոնական կենտրոնն է:
Հուլիսի 30-ին հաղորդվում էր, որ թուրքական տանկերը, զրահատեխնիկան և ՀՀՊ համակարգերը դուրս են եկել Քիլիս գավառ, որը սահմանակից է սիրիական Հալեպի հետ:
Այս կերպ Թուրքիան սիրիական սահմանի տարբեր կետերում երեք ռազմական խմբավորումներ է տեղակայել:







































Yerevan Time