Հարցախույզի մասնակիցների 72 տոկոսը կարծում է, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի հնարավոր ռազմական ակցիան բոլորից շատ համապատասխանում է արևմտյան կայսերական ուժերի շահերին: 75 տոկոսն էլ դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո հարևան երկիր Սիրիայի դեմ ռազմական օպերացիային Թուրքիայի մասնակցությանը:
Թուրքերի միայն 40 տոկոսն է համոզված, որ Թուրքիան պետք է օգնություն ցուցաբերի սիրիական ընդդիմությանը, 43.4 տոկոսը հանդես է գալիս սիրիական ճգնաժամը բանակցային ուղով կարգավորելու օգտին, իսկ 32.7 տոկոսն էլ կարծում է, որ սիրիական ճգնաժամը Սիրիայի ներքին խնդիրն է, և որ այն չի վերաբերում Թուրքիային:
Յուրաքանչյուր հինգերորդ թուրք կարծում է, որ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիան կմասնատվի, իսկ ամեն վեցերորդ թուրք մտավախություն ունի, որ այդ դեպքում Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիսում կստեղվծի քրդական պետություն, որը կմիավորվի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ:







































Yerevan Time