January 28, 2022

Հանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչը

Մայիսի 23-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս, սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ, 51-ամյա գյումրեցի Աշոտ Մխիթարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը։

Նշենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը Վալենսիայում նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ։

Աշոտ Մխիթարյանը 2006–ից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձավ երեք բրոնզե մեդալով։

Մխիթարյանի ղեկավարությամբ հայ ծանրորդները տասնյակ հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային բարձրագույն կարգի այլ մրցաշարերում:

tert,am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4