June 28, 2022

ՂՐԻՄՈՒՄ ԿՀԻՇԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ

Ապրիլի 15-ին Ղրիմի ազգագրական թանգարանում ղրիմահայ նկարիչների ցուցահանդեսով մեկնարկեց Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ցուցահանդեսում, որ կշարունակվի մինչեւ ապրիլի 30-ը, ներկայացված է 17 հեղինակի 67 աշխատանք: Ցուցահանդեսի կազմակերպիչն էր Ղրիմի հայ նկարիչների միությունը: Բացման արարողությանը ներկա էին Ղրիմի անվանի նկարիչներ, Սիմֆերոպոլի բնակիչներ ու Ղրիմում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Ղրիմի հայ համայնքի ղեկավար Օլեգ Գաբրիելյանը նշեց, որ ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին, սակայն խոսում է ոչ թե հայ ժողովրդի ողբերգության, այլ արարող ու ստեղծագործող ժողովրդի մասին: Դա են փաստում նաեւ ղրիմահայ նկարիչների ստեղծագործությունները, որոնց հիմնական գաղափարը լավատեսությունն է ու հույսը:

Ապրիլի 18-ին հայկական համայնքը եւ Ղրիմի հայ երիտասարդության կոմիտեն Սիմֆերոպոլում անցկացրին «Հայոց ցեղասպանություն առանց մոռացության իրավունքի» կլոր սեղանը:

Նախատեսվում է «Ղրիմ» պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռարձակել հաղորդում, որին կմասնակցեն նաեւ հայկական, բուլղարական, հունական եւ գերմանական համայնքների ներկայացուցիչներն ու մասնագետները: Ապրիլի 23-ին համայնքում տեղի կունենա «Վառիր հիշողության մոմը» ակցիան, իսկ ապրիլի 24-ին ղրիմահայերը սգո երթ կանցկացնեն Սիմֆերոպոլի կենտրոնական փողոցներով, այնուհետեւ Սբ Հակոբ եկեղեցու մոտ գտնվող հին հայկական գերեզմանոցում կմատուցվի հոգեհանգստի պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

armtown.com

photo    http://www.genocide-museum.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4